Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Սիրիայում դեռ վաղ է խոսել արմատական բեկման մասին»

«Սիրիայում դեռ վաղ է խոսել արմատական բեկման մասին»
08.04.2016 | 02:10

Սիրիայում դեռ վաղ է խոսել արմատական բեկման մասին, բայց ՌԴ-ն օգնել է ամրապնդել պետականությունն այդ երկրում՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ասել, որ այնտեղ արմատական բեկում է տեղի ունեցել, այնուամենայնիվ՝ վաղ է: Բայց այն, որ մենք կատարել ենք մեր խնդիրը՝ ակնհայտ է: Իսկ ո՞րն էր մեր խնդիրը: Մեր խնդիրն էր նախևառաջ Սիրիայում պետականության և իշխանության լեգիտիմ մարմինների ամրապնդումը»,- ասել է Պուտինը:
Ռուսական զինված ուժերը, ընդ որում՝ ոչ միայն օդատիեզերական ուժերը, կատարել են առաջադրանքը, որը նրանց առջև դրված էր Սիրիայում՝ ասել է ՌԴ նախագահը: Նա նշել է, որ ոչ ոք չի վիճում, որ պայքարն ընթանում է բացառապես ահաբեկչական կազմակերպությունների դեմ, ինչպիսին ԴԱԻՇ-ն է: «Սա ընդունվել է և մեր, և ամերիկացի գործընկերների, և եվրոպացիների, և բոլորի կողմից՝ առանց բացառության»,- ասել է Պուտինը:

Դիտվել է՝ 505

Մեկնաբանություններ