ՏԱՍՍ-ին հարցազրույցում արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասել է, որ Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են և ակտիվորեն համագործակցում են անվտանգության ասպարեզում։ «Մենք Ադրբեջանի և Իրանի հետ ունենք վաղեմի սերտ և բարեկամական հարաբերություններ, Բաքվի և Թեհրանի հետ մեր երկկողմ կապերի օրակարգում տնտեսության, անվտանգության, ահաբեկչության և թմրադեղերի տարածման դեմ պայքարի, Կասպիցում ենթակառուցվածքային ծրագրերի զարգացման հարցեր են»,- ասել է Լավրովը։