Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լավրովը ցանկանում է, որ Ադրբեջանը դառնա ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ

Լավրովը ցանկանում է, որ Ադրբեջանը դառնա ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ
08.04.2016 | 12:11

Համագործակցության ոչ մի ձև սառած չի լինում: Ցանկացած կազմակերպություն, եթե գործունակ է, եթե ակտիվորեն գործում է, կենդանի օրգանիզմ է, որը հասկանում է, թե կոնկրետ այս փուլում ինչ է անհրաժեշտ անել ավելի արդյունավետ գործունեության համար: Դա լիովին վերաբերում է նաև ԱՊՀ-ին՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Մենք բարեփոխումը տեսնում ենք ոչ թե որպես ինչ-որ թղթի էջ, որի վրա գրված կլինի՝ «ստեղծել նոր մարմին, լուծարել հին մարմինը»: Դա շատ ավելի նուրբ կարգավորում է: Հետխորհրդային տիրույթում շատ կառույցներ կան, դա ճիշտ է: Ստեղծվել է ԵՏՄ-ն, շատ արդյունավետ և ակտիվորեն գործում է ՀԱՊԿ-ը: Մեր շատ գործընկերներ ասում են. «Գուցե չարժե՞ կրկնօրինակել տնտեսական համագործակցությունը ԵՏՄ-ում և ԱՊՀ-ում: Ինչո՞ւ ԱՊՀ-ում քննարկել անվտանգության հարցեր, երբ ՀԱՊԿ-ը կա»: Բայց տնտեսության և անվտանգության ոլորտներում այդ առաջադեմ ինտեգրացիոն միություններում ընդգրկված են ԱՊՀ ոչ բոլոր երկրները, օրինակ՝ Ադրբեջանը ոչ ԵՏՄ, ոչ ՀԱՊԿ անդամ է: Հուսով եմ՝ այդ իրավիճակը կարող է փոխվել»,- ասել է Լավրովը:

Դիտվել է՝ 821

Մեկնաբանություններ