Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը թերահավատ է Ղարաբաղյան հակամարտության գոտում միջադեպերի հետաքննման մեխանիզմի ստեղծման գաղափարին՝ գոյություն ունեցող ստատուս-քվոյի պահպանման դեպքում։ Իրանի և ՌԴ արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքներով ճեպազրույցում նա սաել է. «Առաջին հերթին անհրաժեշտ է, որ հայկական զորքերը լքեն ադրբեջանական տարածքները։ Քանի դեռ տա տեղի չի ունեցել, տեղի կունենան նման բռնկումներ, որպիսին որ ականատես եղանք ոչ վաղ անցյալում։ Եթե դուրս բերվեն զորքերը, հնարավոր կլինի նաև միջադեպերի հետաքննման, մոնիթորինգի մեխանիզմների ստեղծումը։ Այս հակամարտությունը կարելի է անվանվել սառեցված, ձգձգվող, սակայն կատարելապես ակնհայտ է, որ պետք է շուտափույթ լուծել այն, քանի որ մարդիկ են զոհվում»,- ասել է նա։