Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը երկկողմ հանդիպման ընթացքում քննարկել են նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին տեղի ունեցած էսկալացիան: «Կարևորվեց Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում կրակի դադարեցումը, 1994 թվականի հրադադարի ռեժիմի պահպանումն ու ամրապնդումը, և խնդիրը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով լուծելը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանՍ կում»,-հանդիպումից հետո ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետը: ՌԴ վարչապետն ընդգծեց, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով: «Կարևոր է, որ հակամարտության գոտում հրադադարը պահպանվի և հարցը լուծվի քաղաքական գործընթացի միջոցով, դիվանագետների օգնությամբ, այլ ոչ թե զինուժի, որպեսզի մարդիկ չզոհվեն: Ռուսաստանը պատրաստ է օգտագործել իր ազդեցությունը ԼՂ հակամարտության քաղաքական լուծման համար, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որ բացառվի հակամարտության թեժացումը, քանի որ լի է վտանգավոր ռիսկերով»,- ասաց նա: