Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մեդվեդևը Բաքվում խոսել է ՌԴ-Ադրբեջան ռազմավարական գործակցության մասին

Մեդվեդևը Բաքվում խոսել է ՌԴ-Ադրբեջան ռազմավարական գործակցության մասին
08.04.2016 | 23:22

Ռուսաստանի համար հավասարապես կարևոր են Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերությունները՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը Բաքվում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ ընդգծելով, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները ռազմավարական են: Նրա Բաքու այցը նախապես ծրագրված չէր. Հայաստանում բանակցություններից հետո Մեդվեդևը որոշեց նաև Բաքու մեկնել, չթաքցնելով, որ տարածաշրջանային այս այցը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացների շրջանակներում է: «Ակնհայտ է, որ այս այցը պետք է առավելագույնս օգտագործել այդ նպատակների համար»,- Բաքվում հայտարարել է Մեդվեդևը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումն անսովոր իրավիճակ է: Ալիևի հետ հանդիպմանը նա կոչ է արել վերադառնալ բանակցային սեղանի շուրջ. «Ռուսաստանը, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, փորձում է կարգավորել հակամարտությունը, դրա համար մենք ջանք չենք խնայի»,- վստահեցրել է ՌԴ վարչապետը: Ադրբեջանի նախագահը, շնորհակալություն հայտնելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված Կրեմլի ջանքերի համար, հայտարարել է, թե հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Բաքու է մեկնել նաև ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը և հայտարարել է, թե Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին: «Ամեն ինչ՝ համաձայն պայմանագրերի, երկու երկրներն էլ մեր ռազմավարական դաշնակիցներն են»:

Դիտվել է՝ 528

Մեկնաբանություններ