ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը՝ ռուսական կողմի ձեռնարկած ջանքերի համատեքստում՝ հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ հանդիպմանը մասնակցել են Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը, Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը։
«Խորհրդակցության ընթացքում քննարկվել է հակամարտության կարգավորման հարցը՝ այս օրերին ռուսական կողմի ձեռնարկած ջանքերի համատեքստում: Անդրադարձ է կատարվել ներռուսաստանյան և միջազգային արդի հարցերին, տեղի է ունեցել ազգային գվարդիայի ձևավորման գործընթացի վերաբերյալ մանրամասն խոսակցություն»,- ասել է Պեսկովը։