Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Մոսկվա այցի ընթացքում մտադիր է ԼՂ հարցը քննարկել Լավրովի հետ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Մոսկվա այցի ընթացքում մտադիր է ԼՂ հարցը քննարկել Լավրովի հետ
08.04.2016 | 23:38

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը մտադիր է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել Ղարաբաղյան հակամարտության թեման՝ ապրիլի վերջին Մոսկվա կատարելիք այցի շրջանակներում: «Ապրիլի վերջին ես Մոսկվա եմ մեկնում, ու չի բացառվում, որ այս հարցի շուրջ տեսակետներով փոխանակվելու հնարավորություն կունենամ»,- ասել է Զանիերը՝ պատասխանելով հարցին՝ պատրաստվո՞ւմ է հանդիպել Լավրովի հետ՝ ԼՂ հակամարտության թեման քննարկելու համար։ Նա ասել էր, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է հատուկ նիստ անցկացնել Ղարաբաղի հարցով, եթե տեղի ունենա իրավիճակի վատթարացում և հավելել է, որ Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ԵԱՀԿ մշտական խորհրդի նոր հատուկ նիստը կանցկացվի, երբ համանախագահները վերադառնան տարածաշրջանից:

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ