Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյն ասել է. «Մեզ համար և հայ, և ադրբեջանցի ժողովուրդները մեր եղբայրներն են։ Պատրաստ ենք մեր ներդրումն անելու։ Մենք կցանկանայինք, որ նրանք այդ հարցի լուծումները գտնեին հենց բանակցային սեղանի մոտ և ելնելով համընդհանուր ճանաչված սկզբունքներից ու միջազգային իրավունքի նորմերից, որոնցով մենք պետք է առաջնորդվենք»: