Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Նինո Բուրջանաձե. Տրոհելով «Վրացական երազանքը»՝ Բիձինա Իվանիշվիլին հետաքրքիր հնարքի դիմեց

Նինո Բուրջանաձե. Տրոհելով «Վրացական երազանքը»՝ Բիձինա Իվանիշվիլին հետաքրքիր հնարքի դիմեց
08.04.2016 | 23:46

Georgia Online-ի փոխանցմամբ՝ «Դեմոկրատական շարժում» կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեն կարծում է, որ հասարակության մեծ մասը չի ցանկացել հանրապետականներին տեսնել իշխող դաշինքի կազմում և տրոհելով «Վրացական երազանքը»՝ նրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հետաքրքիր հնարք է կատարել՝ իշխող դաշինքից մյուս կուսակցություններին հեռացնելով, Իվանիշվիլին լուրջ միավորներ հավաքեց հասարակությունում իր և «Վրացական երազանքի» համար։ Բուրջանաձեն հասարակությանը կոչ է արել վերլուծել այդ ամենը և ճիշտ եզրակացություններ անել երկրում ստեղծված իրավիճակից։ Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 8-ին։

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ