ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանաին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանն ասել է, որ Ռուսաստանն ու Իրանը քննարկում են Կասպից ծովից մինչև Պարսից ծոց ձգվող նավարկելի ջրանցք կառուցելու հարցը: «Այո, այդ հարցը քննարկվում է»՝ պատասխանել է դեսպանը ջրանցքի կառուցման մասին հարցին` չմանրամասնելով քննարկումների ընթացքը: Կասպից ծովը խոշորագույն փակ ջրավազանն է: Առափնյա գիծը 7000 կմ է և անցնում է Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Իրանի և Ադրբեջանի տարածքով: