Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ հրադադարի պահպանման կոչերին իր աջակցությունն է հայտնել

Թուրքիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ հրադադարի պահպանման կոչերին իր աջակցությունն է հայտնել
10.04.2016 | 00:23

Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հրադադարի պահպանման կոչերին իր աջակցությունն է հայտնել՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Թուրքիային, որը ԵԱՀԿ անդամ է, չեն հեռացնում կառույցից՝ ադրբեջանական կողմին սատարելու համար, որ վկայում են Անկարայի հայտարարությունները: «Եթե հիշում եք, մի քանի օր առաջ, երբ մենք Վիեննայում էինք, առաջին անգամ ընդունվեց շատ խիստ հայտարարություն՝ կոչ անելով կողմերին զսպվածության՝ հրադադարի պահպանման, բանակցային գործընթացի ձեռնարկման, համակողմանի կարգավորման և Թուրքիան իր աջակցությունը հայտնեց համանախագահներին: Եկեք հստակ լինենք: Թուրքիան միացավ այս հայտարարությանը, իր ստորագրությունը դրեց հայտարարության տակ: Մենք պատրաստ ենք աշխատել ՄԽ բոլոր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ»,- պատասխանեց Ուորլիքը: Նա ընդգծեց, որ Մինսկի խմբի համանախագահների կազմի փոփոխության հարցը օրակարգում չէ:

Դիտվել է՝ 765

Մեկնաբանություններ