Մեզ մտահոգում են մարդու իրավունքների ոտնահարման ցանկացած փաստերը՝ տեսել ենք լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք տեղադրված են համացանցում: Այս մասին ապրիլի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանապագահ Ջեյմս Ուորլիքը: «Մենք հանդիպել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկյացուցիչների հետ եւ ուղարկել ենք նրանց բոլոր տվյալները ճշտելու համար: Մենք այս հարցը բարձրացրել ենք մայրաքաղաքներում՝ այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է»,- նշել է նա: Ղարաբաղի հարցով միջնորդները մինչեւ Երեւան այցելելը եղել են նաեւ Բաքվում եւ Ստեփանակերտում: Երեւանում նրանց դիմավորել են բողոքի ցույցերով։ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի նախաձեռնած ագրեսիան ուղեկցվել է Ժնեւի կոնվենցիաների եւ Միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով։