Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանը դադարել է էմոցիոնալ գործել կործանված Սու-24-ի միջադեպից հետո, և դա դրական նշան է: «Սկզբում, երբ կործանվել էր ռուսական ինքնաթիռը, Ռուսաստանը գործում էր շատ էմոցիոնալ, բայց այժմ նա իրեն ավելի գիտակից է պահում: Դա բարելավման նշան է: Եվ եթե Ռուսաստանը մոտ ժամանակներս քայլեր ձեռնարկի, մենք կկարգավորենք մեր հարաբերությունները»,- հայտարարել է նա թուրքական A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում: Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի միակ երկիրը, որը չի պաշտպանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը: «Մոսկվան պետք է դա գիտակցի»,- հավելել է նա: