Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուսաստանցիների բարեկամ երկրներում Հայաստանը չկա

Ռուսաստանցիների բարեկամ երկրներում Հայաստանը չկա
10.04.2016 | 15:19

Ռուսաստանցիները նշել են Ռուսաստանին ամենաբարեկամ երկրների եռյակը՝ Բելառուս (68 տոկոս), Չինաստան (56 տոկոս) և Ղազախստան (50 տոկոս): Այս երկրները առաջին եռյակում են 2014-ի ապրիլից՝ հայտնել է «Հասարակական կարծիք» հիմնադրամը, փոխանցում է «Ինտերֆաքսը»: Ապրիլին 1500 մարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքներով, Ռուսաստանին բարեկամ երկրների ցանկում են Հնդկաստանը (26 տոկոս), Կուբան (15 տոկոս), Բրազիլիան (10 տոկոս), Վենեսուելան (9 տոկոս), Ճապոնիան (8 տոկոս), Գերմանիան (8 տոկոս), Իրանը և Իսրայելը (7-ական տոկոս), Ֆրանսիան (6 տոկոս), Իտալիան (4 տոկոս): Թուրքիան, ՈՒկրաինան և ԱՄՆ-ը բարեկամ երկիր է անվանել հարցման մասնակիցների 1 տոկոսը, մեկ տարի առաջ Թուրքիան ընկալվում էր որպես բարեկամ երկիր (20 տոկոս):
Այդ երեք երկրները գլխավորել են Ռուսաստանին ամենա ոչ բարեկամ երկրների ցանկը՝ ՈՒկրաինա (71 տոկոս), ԱՄՆ (69 տոկոս) և Թուրքիա (63 տոկոս): Թուրքիայի հետ հարաբերություններն ամենավատն են գնահատվել 2015-ի ապրիլին (3 տոկոս): Հարցին, թե որ երկրի հետ համագոծակցությունն է հիմա ամենենակարևորը Ռուսաստանի տնտեսության համար, հարցման մասնակիցները կրկին նշել են Չինաստանը (49 տոկոս), Բելառուսը (35 տոկոս) և Ղազախստանը (23 տոկոս): Այնուհետև գալիս են Գերմանիան (22 տոկոս), Հնդկաստանը (16 տոկոս), Ճապոնիան (14 տոկոս), ԱՄՆ-ը (12 տոկոս), Ֆրանսիան (9 տոկոս), ՈՒկրաինան, Իտալիան և Բրազիլիան (5-ական տոկոս): Թուրքիան, որի հետ տնտեսական հարաբերությունների կարևորության մասին նշում էր հացրվածների 18 տոկոսը, այսօր նշում է միայն 4 տոկոսը:
Որ երկիր կցանկանայիք այցելել հարցին ռուսաստանցիներն առաջին հերթին ընտրել են Ֆրանսիան և Իտալիան (34-ական տոկոս): Գերմանիա ցանկանում է այցելել հարցվածների 26 տոկոսը, Հնդկաստան՝ 24 տոկոսը, Ճապոնիա՝ 23 տոկոսը, Չինաստան՝ 22 տոկոսը, Բրազիլիա՝ 18 տոկոսը, Իսրայել՝ 16 տոկոսը, Կուբա` 15 տոկոսը, Բելառուս՝ 14 տոկոսը, Մեծ Բրիտանիա՝ 13 տոկոսը, ԱՄՆ՝ 12 տոկոսը: ՈՒկրաինա և Ղազախստան այցելելու ցանկություն ունեցողները կազմում են հարցվածների 2 և 5 տոկոսը:

Դիտվել է՝ 1023

Մեկնաբանություններ