Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արսենի Յացենյուկը հրաժարական կտա

Արսենի Յացենյուկը հրաժարական կտա
11.04.2016 | 00:17

ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կիրակի օրը հեռուստատեսությամբ հայտարարել է. «Ես որոշում եմ կայացրել հրաժարական տալ ՈՒկրաինայի վարչապետի պաշտոնից: Երեքշաբթի օրը՝ ապրիլի 12-ին, հրաժարականս կներկայացնեմ խորհրդարանին»: Հրաժարականի պատճառը Յացենյուկը համարել է քաղաքական ճգնաժամը: «Պյոտր Պորոշենկոյի բլոկից» (ՊՊԲ) պատգամավոր Վադիմ Դենիսենկոն հայտարարել է, որ ՈՒկրաինայի նոր վարչապետ կարող է դառնալ Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը: «Ես 99,9 % վստահ եմ, որ նոր վարչապետ կդառնա Գրոյսմանը»,- ասել է Դենիսենկոն:

Դիտվել է՝ 714

Մեկնաբանություններ