Հիրոսիմայում Մեծ յոթնյակի հանդիպմանը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, թե մեկ տարուց կարող է քննարկվել Մեծ ութնյակի ձևաչափին վերադառնալու հարցը: Նրա խոսքով, դա հնարավոր է, եթե Ռուսաստանը իր ներդրումն ունենա ուկրաինական հակամարտության «քաղաքական կարգավորման» գործում, շարունակի կառուցողական դեր տանել Սիրիայում: Շտայնմայերը նշել է, որ «միջազգային խոշոր հակամարտություններից և ոչ մեկը հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի»: