ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անկեղծ պատասխանել է հարցին, թե որն է եղել իր պաշտոնավարման ընթացքում մեծագույն սխալը. Լիբիա ներխուժումը ու հաջորդ օրն իրենց նախապատրաստած ծրագրի ձախողումը։ Նա նշել է, որ այն ժամանակ դա ճիշտ քայլ է համարել, բայց 2011-ին բռնապետ Մուամար Քադաֆիին տապալելու նպատակով մշակված օպերացիայի հետևանքների հստակ պլանավորման բացակայությունը լուրջ բացթողում է համարում։