Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայաստանի դեսպանությունը դատապարտում է Շվեդիայում հայերի դեմ ատելության դրսևորումները

Հայաստանի դեսպանությունը դատապարտում է Շվեդիայում հայերի դեմ ատելության դրսևորումները
12.04.2016 | 12:10

Ստոկհոլմում ապրիլի 9-ին ադրբեջանական, թուրքական և թուրքմենական համայնքների հակահայկական հանրահավաքից հետո Շվեդիայում ՀՀ դեսպանությունը դատապարտել է էթնիկ, կրոնական կամ այլ խմբերի դեմ բռնության քարոզի և ատելության ցանկացած դրսևորում և նշել, որ «խորապես ցավում է նման քրեական գործելաոճի համար»։ «Դեսպանությունը լիահույս է, որ Շվեդիայի կառավարությունը կդատապարտի ատելության և այլատյացության այս դրսևորումը և կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները Շվեդիայում հայազգի քաղաքացիների և հայկական հաստատությունների անվտանգության ապահովման համար»,-ասված է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 553

Մեկնաբանություններ