Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պաբլո Պիկասոյի հազվադեպ կտավները Լոնդոնում

Պաբլո Պիկասոյի հազվադեպ կտավները Լոնդոնում
12.04.2016 | 12:16

Մեծ Բրիտանիայի Ազգային պատկերասրահում աշնանը կբացվի աշխարհահռչակ իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի կտավների ցուցահանդեսը: The Guardian-ը գրում է, որ կներկայացվեն 75 կտավներ, նաև՝ ինքնանկարները: «Դա ուշագրավ աշխատանք է. նայելով հայելուն և նայելով մահվան աչքերին»,- 1972-ին` մահվանից մեկ տարի առաջ, արված ինքնանկարի մասին ասել է արվեստաբան Էլիզաբեթ Քոուլինգը: Մյուս ինքնանկարը պատանի Պիկասոն պատկերել է 14 տարեկանում` 1896-ին: Ցուցադրությունը կգործի հոկտեմբերի 6-ից փետրվարի 5-ը:

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ