Շվեդ-թուրքական ընկերակցության փոխնախագահը հրաժարական է տվել՝ հայերին վիրավորելու: «Ասոշիեյթեդ պրես»-ի փոխանցմամբ, ապրիլի 10-ին Ստոկհոլմում ցույցի ժամանակ Բարբարոս Լեյլանին հայտարարել է. - «Թուրքն արթնանում է, հայ շների վերջը կտրվի, մահ հայ շներին, մահ, մահ»։ Երկուշաբթի օրը ընկերակցության կայքում նա ներողություն է խնդրել` ասելով, թե իրեն սխալ են հասկացել: Էթնիկ ատելություն հրահրելու մեղադրանքով՝ շվեդական իրավապաշտպան կազմակերպությունը դիմել է ոստիկանություն: Հայկական ընկերակցությունը ևս պատրաստվում է դիմել ոստիկանություն: