Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Չավուշօղլուն առաջարկել է ԻՀԿ-ի շրջանակներում ձևավորել «ԼՂ հարցով կոնտակտային խումբ»

Չավուշօղլուն առաջարկել է ԻՀԿ-ի շրջանակներում ձևավորել «ԼՂ հարցով կոնտակտային խումբ»
13.04.2016 | 11:22

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում «Իսլամական համագործակցություն» կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների 13-րդ գագաթնաժողովի նախապատրաստական նիստի ժամանակ օրակարգային հարցերի թվում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Թուրքական «Հաբերլեր»-ի հաղորդմամբ, Չավուշօղլուն ընդգծել է. «Քանի դեռ Ղարաբաղը մնում է հայկական օկուպացիայի տակ, բախումների ռիսկը շարունակվելու է»: Նա նշել է, որ խնդիրը պետք է անհապաղ լուծում ստանա ՄԱԿ-ի ընդունած որոշումների և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում: «Խնդրի լուծման հարցում անհրաժեշտ է, որպեսզի ԻՀԿ-ն նախաձեռնողականություն ցուցաբերի: Այս առումով շատ կարևոր քայլ կլինի Լեռնային Ղարաբաղի հարցով կոնտակտային խմբի ձևավորումը»,- հայտարարել է Չավուշօղլուն` խմբին միանալ ցանկացողներին առաջարկելով մասնակցության հայտ ներկայացնել: Մևլութ Չավուշօղլուի առաջարկին իր աջակցությունն է հայտնել Էլմար Մամեդյարովը:
Նա հայտարարել է, թե «հայկական կողմը շարունակում է խախտել զինադադարի ռեժիմը` այդպիսով ուշադրությունը շեղելով խնդրի խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ հարցերից»: Նա միջազգային հանրությանը կոչ է արել «Հայաստանից պահանջել դադարեցնել ադրբեջանական հողերի անօրինական օկուպացիան, դուրս բերել զորքերը գրավյալ տարածքներից և կառուցողական մոտեցում ցուցաբերել կարգավորման գործընթացում` համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումների և միջազգային իրավունքի սկզբունքների»:

Դիտվել է՝ 556

Մեկնաբանություններ