Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդգծել է ազատ խոսքի կարևորությունը` անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ գերմանական հեռուստաալիքի երգիծաբանի դեմ գործ հարուցելու պահանջին։ Agence France Presse-ը գրում է, որ Մերկելի կառավարությունն այս դեպքը դիտարկում է մյուս բոլոր քաղաքական հարցերից առանձին։ Կանցլերը շեշտել է, որ Գերմանիայի Սահմանադրությունը երաշխավորում է «գիտական և արվեստի շրջանակներում արտահայտման ազատությունը»։ Նա հավելել է. «Այս արժեքները կիրառվում են անկախ քաղաքական խնդիրներից, որոնք մենք քննարկում ենք միմյանց հետ, այդ թվում` նաև ներգաղթյալների հարցը»: Մարտի 31-ին Neo Magazin Royale հաղորդման շրջանակում Յան Բեմերմանն Էրդողանին նվիրված ծաղրական բանաստեղծություն էր ընթերցել, Անկարան պահանջել էր քրեական գործ հարուցել հաղորդավարի դեմ: