Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ժնևում սկսվում է սիրիական բանակցությունների երկրորդ ռաունդը

Ժնևում սկսվում է սիրիական բանակցությունների երկրորդ ռաունդը
13.04.2016 | 12:00

Ժնևում Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան վերսկսում է Ժնևում բանակցությունների մասնակիցների հետ սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիների քննարկումը։ Բանակցությունները կանցկացվեն անուղղակի ձևաչափով։ Դե Միստուրան հերթով կհանդիպի կառավարության և ընդդիմության տարբեր խմբերի պատվիրակությունների հետ։ Սիրիայի կառավարության պատվիրակության ժամանումը Շվեյցարիա սպասվում է ապրիլի 15-ին։ Դե Միստուրայի կարծիքով՝ երկրորդ ռաունդի գլխավոր թեման պետք է դառնա քաղաքական անցման գործընթացի կազմակերպումը։

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ