Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Յոթ եվրահանձնակատար ապրիլի 16-ին կայցելի Իրան

Յոթ եվրահանձնակատար ապրիլի 16-ին կայցելի Իրան
13.04.2016 | 23:37

Ներքին շուկայի և արդյունաբերության, տրանսպորտի, էներգետիկայի, գիտության և նորարարությունների, կրթության և մշակույթի, մարդասիրական օգնության և շրջակա միջավայրի ու ձկնորսության հարցերով եվրահանձնակատարները կընդգրկվեն ապրիլի 16-ին Իրան այցելող Ֆեդերիկա Մոգերինիի գլխավորած Եվրահանձնաժողովի պատվիրակության կազմում՝ տեղեկացրել է Եվրահանձնաժողովը: Բացի եվրոպական դիվանագիտության ղեկավարից՝ Թեհրան կայցելի ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Էլժբետա Բյենկովսկան, տրանսպորտի հարցերով եվրահանձնակատար Վիոլետա Բուլցը, էներգետիկայի և կլիմայի հարցերով եվրահանձնակատար Միգել Արիաս Կանյետեն, գիտության և նորարարությունների հարցերով եվրահանձնակատար Կարլոսա Մոեդաշը, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով եվրահանձնակատար Տիբոր Նավրաչիչը, մարդասիրական օգնության և ճգնաժամերի կառավարման եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսը և շրջակա միջավայրի, ծովային գործերի և ձկնորսության հարցերով եվրահանձնակատար Կարմենու Վելան: «ԵՄ պատվիրակությունը կքննարկի պոտենցիալ համագործակցության և փոխգործակցության ոլորտները, որոնք ներառում են տնտեսական հարաբերությունները, էներգետիկան, շրջակա միջավայրը, միգրացիան, թմրանյութերը, մարդասիրական օգնությունը, տրանսպորտը, քաղաքացիական պաշտպանությունը, գիտությունը, մշակույթը և խաղաղ ատոմի ոլորտում համագործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում:
Եվրահանձնաժողովը նշում է, որ օրակարգում կլինեն տարածաշրջանային և մարդու իրավունքներին առնչվող հարցեր։

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ