Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԱՏՄ-ի վարչապետները մտադիր են հաստատել նավթամթերքի ընդհանուր շուկա ձևավորելու նախագիծը

ԵԱՏՄ-ի վարչապետները մտադիր են հաստատել նավթամթերքի ընդհանուր շուկա ձևավորելու նախագիծը
13.04.2016 | 23:38

ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները մտադիր են հաստատել նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգի նախագիծը։ Նաև պետք է քննարկվեն մի շարք ծրագրային փաստաթղթեր, որոնք ուղղված են ԵԱՏՄ-ի սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանն ու տեխնոլոգիական պոտենցիալի բարձրացմանը։ Պլանավորվում է հաստատել եվրասիական տեխնոլոգիական հարթակի ձևավորման ու աշխատանքի վերաբերյալ դրույթները և Եվրասիական ինժեներական կենտրոնի ստեղծման կոնցեպտները։ Ինժեներական կենտրոնի ստեղծումը կընդլայնի ԵԱՏՄ անդամների փոխգործակցության հնարավորությունը՝ հաստոցաշինության ոլորտում։

Դիտվել է՝ 562

Մեկնաբանություններ