Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Անկարայում հանդիպել է Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ և քննարկել հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարը։ Նազարբաևը և Էրդողանը քննարկել են անցած տարվա ապրիլին Ղազախստան Թուրքիայի նախագահի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
«Պետությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել միջազգային օրակարգի հարցերի, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկվող ջանքերի վերաբերյալ: Ղազախստանի նախագահը ևս մեկ անգամ Էրդողանին ցավակցություն է հայտնել այս տարվա մարտին Անկարայում ահաբեկչական գործողության առնչությամբ»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրությունում։