Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵՄ-ն ու Իրանը քննարկելու են Սիրիայի հարցը

ԵՄ-ն ու Իրանը քննարկելու են Սիրիայի հարցը
13.04.2016 | 23:40

Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունը ապրիլի 16-ին կայցելի Թեհրան՝ քննարկելու Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորման հարցը՝ հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ քննարկվելու է Սիրիայում հրադադարի պահպանման հարցն ու քաղաքական անցումային գործընթացը: Նա հավելել է, որ ապրիլի 16-ին Իրան մեկնող պատվիրակության կազմում, որը գլխավորելու է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, ընդգրկված է 7 եվրահանձնակատար: Խոսքը ներքին շուկայի ու արդյունաբերության, տրանսպորտի, էներգետիկայի, գիտության ու նորարարությունների, կրթության ու մշակույթի, մարդասիրական օգնության, շրջակա միջավայրի ու ձկնորսության հարցերով եվրահանձնակատարների մասին է:

Դիտվել է՝ 544

Մեկնաբանություններ