ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ի և Ռուսաստանի նախկին հարաբերություններին վերադարձ սկզբունքորեն չի լինի՝ ի պատասխան եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության, թե business as usual ռեժիմով հարաբերություններին վերադարձ չի լինի, քանի դեռ Ռուսաստանը չի սկսի հարգել միջազգային պարտավորությունները և միջազգային իրավունքը:
«Business as usual չի լինի ոչ թե «քանի դեռ Ռուսաստանը…, այլ սկզբունքորեն»,- Facebook-ի իր էջում ընդգծել է Մարիա Զախարովան: