Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովն առաջարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ հանդիպումն անցկացնել Մինսկում՝ համադրելով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հանդիպման հետ։ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հանդիպման օրակարգը ներառում է Եվրասիական տնտեսական ինտեգրացման խորացման առաջնային հանձնարարություններ։