Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԱՏՄ-ն պատրաստ է աշխատել ԵՄ-ի հետ իրավահավասարության սկզբունքների հիման վրա

ԵԱՏՄ-ն պատրաստ է աշխատել ԵՄ-ի հետ իրավահավասարության սկզբունքների հիման վրա
13.04.2016 | 23:43

ԵԱՏՄ-ն պատրաստ է աշխատել ԵՄ-ի հետ իրավահավասարության և փոխադարձ շահի սկզբունքների հիման վրա՝ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Նա նշել է, որ վերջին շրջանում ստացվում են ազդանշաններ համագործակցության հարցում եվրոպացի գործընկերների շահագրգռվածության վերաբերյալ։ «Դեռ որոշ ժամանակ առաջ նրանք պատրաստ չէին, այժմ կարծես նման ազդանշաններ կան։ Մենք նման շարժի պատրաստ ենք, սակայն, բնականաբար, անհրաժեշտ է շարժվել իրավահավասարության սկզբունքների, միմյանց հետաքրքրություններն ու փոխադարձ շահերը հաշվի առնելով»,- ասել է Մեդվեդևը ընդայնված կազմով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։

Դիտվել է՝ 574

Մեկնաբանություններ