Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Եվրոպական երկրների հետ Իրանի բանակցությունները չեն հանգեցրել զգալի արդյունքների

Եվրոպական երկրների հետ Իրանի բանակցությունները չեն հանգեցրել զգալի արդյունքների
13.04.2016 | 23:44

IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին Թեհրանում հանդիպել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ: Խամենեին հայտարարել է, որ եվրոպական երկրների հետ Իրանի բանակցությունները չեն տվել զգալի արդյունքներ՝ չնայած այդ երկրների պատվիրակությունները կանոնավոր այցելում են Թեհրան: Խամենեին հայտարարել է, որ ոմանք մեղադրում են ԱՄՆ-ին, որ մինչև վերջ հավատարիմ չի գտնվել միջուկային գործարքի պայմաններին: Խոսելով Իրանի ու Իտալիայի փոխհարաբերությունների մասին՝ Խամենեին հիշեցրել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հունվարին այցելել է Հռոմ, և այցը նպաստել է երկու երկրների կապերի ընդլայնմանը: Իրանի հոգևոր առաջնորդի կարծիքով՝ Իտալիան Իրանի հանդեպ պատժամիջոցների ժամանակ իրեն դրսևորել է ավելի խելամիտ, քան Արևմուտքի շատ երկրներ. «Իրանը ողջունում է Իտալիայի հետ կապերի ընդլայնումը բոլոր ոլորտներում և մասնավորապես՝ տնտեսական»: Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին 250- հոգանոց պատվիրակության ուղեկցությամբ Իրան է ժամանել ապրիլի 12-ին:

Դիտվել է՝ 611

Մեկնաբանություններ