Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԱՏՄ վարչապետների հաջորդ հանդիպումը կկայանա Երևանում

ԵԱՏՄ վարչապետների հաջորդ հանդիպումը կկայանա Երևանում
13.04.2016 | 23:45

Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում կողմերը պայմանավորվել են հերթական նիստն անցկացնել մայիսի 20-ին, Երևանում։ «Միջկառավարական խորհրդի նիստում քննարկվել են հարցեր, որոնց շուրջ պետք է հստակեցնել կողմերի տեսակետները, որ հանձնաժողովը կարողանա առաջ շարժվել և նոր փաստաթղթեր պատրաստել։ Մենք պայմանավորվել ենք Միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի ընթացքում՝ Երևանում, վերադառնալ նավթի ու նավթամթերքի միասնական շուկայի ստեղծման հայեցակարգի հարցին։ Երևանում կշարունակենք քննարկել երկաթուղային փոխադրումների հարցը։ ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են, որ նման հանդիպումներ ավելի հաճախ կկազմակերպեն՝ ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Դիտվել է՝ 475

Մեկնաբանություններ