ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել են համագործակցել Ռուսաստանի հետ, եթե դա բխի ԵՄ շահերից: Նրա խոսքերով` չի լինի «business as usual ռեժիմին» վերադարձ, քանի դեռ Ռուսաստանը «չի հարգի իր միջազգային պարտավորությունները և միջազգային իրավունքը»: Մոգերինին նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությանը Եվրամիությունում «բոլոր անդամ երկրները համաձայն են»:
ԵՄ նոր քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ հիմնվում է հինգ սկզբունքների վրա. ՌԴ հետ ընտրովի համագործակցություն, արևելյան գործընկերների հետ ԵՄ հարաբերությունների ամրացում, ԵՄ ներքին կայունության ամրացում, ռուսական քաղաքացիական հասարակության աջակցում և Մինսկի համաձայնությունների լիարժեք կատարում: