Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից բացասաբար կազդի տնտեսության վրա

Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից բացասաբար կազդի տնտեսության վրա
14.04.2016 | 11:34

ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի հանրաքվեն կարող է վնասել երկրի տնտեսությանը և կարող է Անգլիայի բանկին առաջին անգամ ստիպել նվազեցնել տոկոսադրույքները` հայտնում է Reuters-ը։ Եթե Բրիտանիայի բնակչությունը դեմ քվեարկի ԵՄ-ից դուրս գալուն, կարող է խթան դառնալ տնտեսության 1- տոկոսանոց աճի համար։ «Թե Բրիտանիայում, թե Եվրոպայում առաջիկայում կարող է անկում առաջացնել։ Մեծ Բրիտանիան ԵՄ մեծությամբ երկրորդ տնտեսությունն ունեցող երկիրն է»,- ասել է Danske Bank-ի ներկայացուցիչ Միքել Միլհոյը։ Գործակալությունը հարցում է անցկացրել 35 տնտեսագետների շրջանում, 31-ը նշել է բացասական հետևանքները, միայն 4 փորձագետ է կարծում, որ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից ոչ մի ազդեցություն չի ունենա։

Դիտվել է՝ 476

Մեկնաբանություններ