Գերմանիան չի ճանաչում Սիրիայի ընտրությունների արդյունքները: ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը Բեռլինում լրագրողներին ասել է. «Գերմանիայի կառավարությունը չի ճանաչում այդ ընտրությունների արդյունքները… Իրավիճակում, որի մեջ գտնվում է երկիրը, անհնար է անցկացնել ազատ և արդար ընտրություններ»: