Թուրքական DHA գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության համաժողովի շրջանակներում Էրդողան-Նազարբաև հանդիպումը փակ է եղել լրատվամիջոցների համար։ Մոտ մեկ ժամ տևած հանդիպումից հետո երկու երկրների նախագահները միասին ճաշել են, որի ընթացքում ֆոտոխցիկները ֆիքսել են հետաքրքիր պահ։ Էրդողանն ու Նազարբաևը քայլել են իրար ձեռք բռնած: