ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը, որ Ներկայացուցիչների պալատի Ֆինանսական ծառայությունների և Արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովների անդամ է, դիմել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարին` կոչ անելով բանակցություններ սկսել ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև նոր հարկային պայմանագիր կնքելու համար։ Ֆինանսական հարցերով հանձնաժողովի վերջին նիստի ժամանակ Շերմանը հարց է տվել նախարար Ջեյքոբ Լյուին` կարևորելով Հայաստանի հետ նոր հարկային համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը: «Մենք հարկային պայմանագրեր ունենք բազմաթիվ պետությունների հետ: Մենք կայուն կերպով զգալի գումարներ ենք տրամադրում միջազգային մակարդակով մեր նպատակներին հասնելու համար ու միշտ օգնություն ենք հատկացնում Հայաստանին: Բայց մեր առջև դրված նպատակներին կարելի է հասնել նաև հարկային պայմանագիր կնքելու դեպքում»,-ասել է Շերմանը: