Դեմոկրատական շարժում կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ իրեն անհրաժեշտ չէ NDI-ի հասարակությունը՝ տեսնելու հասարակական տրամադրվածությունը: Բուրջանաձեն ընդգծել է, որ տեղյակ է բնակչության տնտեսական ու սոցիալական ծանր դրության մասին. «Բարելավման փոխարեն վատթարացել է բնակչության վիճակը: Աղքատացել է բնակչության այն հատվածը, որը քիչ թե շատ նորմալ էր ապրում: Շատ մարդիկ դժվարություններ են ունեցել իշխանությունների վարած սխալ քաղաքականության պատճառով: «Վրացական երազանքի» ներկայացուցիչները իսկապես չեն տեսնում իրավիճակի բարդությունը: Իշխող թիմի ներկայացուցիչները մտածում են, թե ինչպես երկարաձգեն իշխանության ղեկին իրենց մնալը: Դա գլխավորն է, ինչի մասին նրանք մտածում են: «Վրացական երազանքն» իսկապես իրականացավ միայն նրանց համար, ովքեր գտնվում են իշխանության ղեկին և տեղի ունեցածին պատասխանում են ոչ ադեկվատ,- ասել է նա: