Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը

Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը
15.04.2016 | 10:36

Թուրքիան մերժում է Եվրախորհրդարանի ընդունած զեկույցը, որում դարձյալ կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ տեղեկացնում է Reuters-ը։ Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար և գլխավոր բանակցող Բեքիր Բոզքըրն անդրադարձել է զեկույցին, որում, նախորդ տարվա նման, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արվում, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մեր պատմության մեջ որևէ ամոթալի պահ չկա։ Մեր արխիվները բաց են։ Մենք կարծում ենք, որ այդ հարցը պետք է վճռեն պատմաբանները։ Պատմական դեպքերի առնչությամբ քաղաքական որոշումներ չպետք է լինեն»,- ասել է նա՝ կրկնելով Թուրքիայի պաշտոնական տեսակետը։ «Անցյալ տարվա զեկույցն էլ հաշվի չառանք և հետ հանձնեցինք։ Այս տարի էլ, ցավոք, նույն քայլը տեղ է գտել ԵԽ-ի՝ Թուրքիայի հարցով զեկույցում։ Չնայած մեր բոլոր ջանքերին, բոլոր հնարավորություններն օգտագործելուն, այդ անդրադարձը շրջանցել հնարավոր չեղավ։ Այդ պատճառով այս զեկույցը ևս առ ոչինչ ենք համարելու, և մեր ներկայացուցիչը հանձնելու է ԵԽ-ին»,-ասել է նա։

Դիտվել է՝ 606

Մեկնաբանություններ