Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԻՊ-ի գրոհայինների թիվն Իրաքում և Սիրիայում գերազանցում է 30 000-ը

ԻՊ-ի գրոհայինների թիվն Իրաքում և Սիրիայում գերազանցում է 30 000-ը
15.04.2016 | 10:37

Ավելի քան 30 000 գրոհայիններ ողջ աշխարհից մասնակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման արշավներին Իրաքում և Սիրիայում՝ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Նա կոչ է արել լուծել ահաբեկիչներին մի շարք երկրների կողմից հատկացվող աջակցության հարցը` զգուշացնելով ծայրահեղականության դեմ պայքարի չափազանց կոշտ միջոցների հետևանքների մասին: «Ավելի քան 30 000 մարդ է միացել ԻՊ-ին Սիրիայում և Իրաքում: Այդ արտասահմանցի գրոհայինները զգալի սպառնալիք են ներկայացնելու իրենց հայրենիքի և երրորդ երկրների համար, երբ վերադառնան»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Նա ընդգծել է ահաբեկչության դիմակայությանն ուղղված ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի իրագործման անհրաժեշտությունը, որոնք պատժամիջոցներ են նախատեսում ահաբեկչական խմբավորումների դեմ:

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ