Գերմանիայի խորհրդարանը հունիսի 2-ին քվեարկության կդնի Հայոց ցեղասպանության բանաձևը` տեղեկացրել է Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» խմբակցության ղեկավար Միշել Գրոսե-Բրյոմերը:
Գերմանիայի «Կանաչներ» կուսակցության համանախագահ, ազգությամբ քուրդ Ջեմ Օզդեմիրը Agence France Presse-ին հայտնել է. «Ցանկանում են, որ բանաձևը հնարավորինս շուտ ներկայացվի Բունդեստագում: Վերջապես Բունդեստագը պարզ և բացահայտ հայտարարություն կանի: Այո, Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կատարված ոճրագործությունը ցեղասպանություն է: Ավելին, Գերմանիան ևս պատասխանատու է դրա համար»: