Ֆրանսիայի նախկին նախագահ (1995-2007) Ժակ Շիրակի ավագ դուստրը` Կլոդ Շիրակը, վախճանվել է 58 տարեկան հասակում՝ հաղորդել է ֆրանսիական Le Point շաբաթաթերթը: Կլոդ Շիրակը մահացել է սրտի կաթվածի հետևանքներից: Անցյալ կիրակի նա հոսպիտալացվել էր Փարիզում և տեղավորվել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Նախնական շրջանում բժիշկներին հաջողվել է վերականգնել Շիրակի դստեր կանգ առած սրտի աշխատանքը, բայց նա դուրս չի եկել կոմայից: