Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բելառուսը՝ իսլամական պետություն

Բելառուսը՝ իսլամական պետություն
15.04.2016 | 10:46

Թեև Բելառուսի դաշնակից Ռուսաստանը խիստ լարված հարաբերությունների մեջ է Թուրքիայի հետ, Բելառուսը ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ անդամ է ու ապրիլի 15-ին Երևանում ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի նիստն է, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է Ստամբուլ՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) 13-րդ համաժողովին։
Բելառուսը միակ քրիստոնյա երկիրն է, որը հրավիրված է համաժողովին։ Բելառուսի նախագահը ողջագուրվել և գեղեցիկ խոսքեր է ասել իր ընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի անձնական թշնամին դարձած Ռեջեփ Թայիբ Էրդողանին։ Բելառուսի նախագահը անտեսել է, որ իր դաշնակից Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ։ Բելառուսական Belta.by կայքը տեղեկացնում է, որ Լուկաշենկոն Էրդողանի հետ քննարկել է տնտեսական ու քաղաքական համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու ուղիները։ Արցախում ադրբեջանական ագրեսիայի օրերին Բելառուսի ԱԳՆ-ն աջակցություն էր հայտնել Ադրբեջանին, Հայաստանում Բելառուսի դեսպանին կանչել էին Հայաստանի ԱԳՆ և զգուշացրել, որ հայտարարությունը չի համապատասխանում հայ-բելառուսական հարաբերությունների ոգուն և հակադրվում է ՀԱՊԿ ու միջազգային այլ կառույցների շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորություններին, վնաս է հասցնում բանակցային գործընթացին՝ խրախուսելով ուժի կիրառումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ