2016 թվականի ապրիլի 15-17-ը Երևան Էքսպո կենտրոնում (Մերգելյան ինստիտուտի տարածք) կմեկնարկի «In Tour Expo 2016 » 3-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որի կազմակերպիչն է «Էքսպո Գրուպ» ընկերությունը:
«In Tour Expo 2016» ցուցահանդեսը լավագույն հարթակն է ոլորտի մասնագետների և սպառողների շփման համար: Նախորդ տարիների փորձն ապացուցեց, որ այստեղից են մեկնարկում սեզոնի նոր և լավագույն առաջարկները: Ցուցահանդեսը բացահայտում է տուրիստական առաջարկների ողջ տեսականին՝ շրջագայությունների կազմակերպում ամբողջ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և աշխարհի տարբեր երկրներում, ավիափոխադրումներ, հյուրանոցների ամրագրում, գործնական տուրեր, ապահովագրական ծառայություններ և այլն: 3-րդ միջազգային մասնագիտացված « In Tour Expo 2016 » ցուցահանդեսի շրջանակներում կընձեռվի բացառիկ հնարավորություն մասնակցելու մի շարք թեմատիկ շնորհանդեսների:
Վերջին տարիներին պետական ընդգծված քաղաքականություն է տարվում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունն իր զարգացման տեմպերով և արդյունքներով դառնա տնտեսության դինամիկ զարգացող ճյուղերից մեկը: Զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության նպատակն է` մեծացնել զբոսաշրջության ներդրումը ազգային եկամտի ավելացման, համաչափ տարածքային զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման գործընթացում, ինչպես նաև, Հայաստանը ներկայացնել որպես զբոաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկիր:
Ցուսահանդեսին մասնակցելու են ոլորտի շուրջ 80 առաջատար կազմակերպություններ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից և ամբողջ աշխարհից:
«In Tour Expo 2016» ցուցահանդեսի աջակիցներն են`ՀՀ Կառավարությունը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարությունը : Ցուցահանդեսի կազմակերպիչ` «Էքսպո Գրուպ» ՍՊԸ: