Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Կիմն Արժույթի միջազգային հիմնադրամի և ՀԲ-ի համատեղ ժողովի ժամանակ տեղեկացրել է, որ Սիրիայի վերականգնման համար կպահանջվի 150-180 մլրդ դոլար։ «Սակայն ինձ անհանգստացնում է այն, որ նավթի գների անկման պատճառով անհրաժեշտ քանակությամբ գումար չի հավաքվի: Սովորաբար ֆինանսական օգնության մեծ մասը տրամադրվում էր տարածաշրջանային հարևանների` նավթարդյունահանող պետությունների կողմից, բայց հիմա այդ երկրներն իրենք են բախվել բյուջետային պակասորդի»,- ասել է ՀԲ-ի ղեկավարը: Ավելի վաղ հրապարակված տվյալների համաձայն՝ 2011-ի մարտից քաղաքացիական պատերազմի հետևանքով Սիրիայի տնտեսությունը կրել է տասնյակ միլիարդավոր դոլարների վնաս։