Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նիդերլանդների խորհրդարանը մտահոգված է ԼՂ-ում բախումների բռնկմամբ

Նիդերլանդների խորհրդարանը մտահոգված է ԼՂ-ում բախումների բռնկմամբ
15.04.2016 | 20:25

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հարցն ապրիլի 13-ին քննարկվել է Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և արտգործնախարար Կունդերսի հանդիպման ժամանակ։ Հանդիպումը կայացել է ապրիլի 18-ին Եվրամիության արտաքին գործերի նախարարների ժողովի նախապատրաստման կապակցությամբ` տեղեկացրել են Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայից (FAON): Տարբեր խմբակցությունների պատգամավորներ արտահայտել են իրենց մտահոգությունը, որ հակամարտության լուծման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի տարիների բանակցությունները մնացել են առանց արդյունքի: Նրանք նախարարին խնդրել են բացատրել վերջին բռնությունների բռնկման պատճառները, հարևան երկրների, հատկապես Ռուսաստանի և Թուրքիայի դերը, իրավիճակը նոր հրադադարի ռեժիմի պայմաններում: Սոցիալիստական կուսակցության պատգամավոր Հարի վան Բոմելը, նշելով, որ բռնության կիրառումը հիմնականում վերագրվում է Ադրբեջանին, մատնանշեց, որ դեռևս գոյություն չունեն անկախ մոնիտորինգի մեխանիզմներ 22 տարվա համաձայնեցված հրադադարի ռեժիմը հսկելու համար։ Պատգամավորը նախարարին հարցրել է՝ տեղյա՞կ է, որ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը ռմբակոծել են Ղարաբաղի բնակավայրերը՝ պատճառելով մարդկային զոհեր՝ նշում է «Վաշինգտոն փոստը»: Նախարարը, խոսելով չափազանց մտահոգիչ զարգացման մասին, չէր կարող հաստատել վերջին լուրը՝ նրա խոսքով, դեռևս գոյություն չունեն անկախ ռազմական վերահսկողություն իրականացնող մեխանիզմներ, հետևաբար հնարավոր չէ գնահատել բռնությունների վերսկսման պատճառը և հրադադարի ռեժիմի պահպանումը: ԵԱՀԿ խումբը հետաքննում է այդ հարցերը: Նրա կարծիքով՝ առայժմ չի կարելի ենթադրել, որ հարևան երկրները որոշիչ դեր են խաղացել բռնության բռնկման հարցում, չնայած Թուրքիան հստակորեն արտահայտել է իր աջակցությունն Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը, թեև դրական դեր է խաղում երկու կողմերին հանգստացնելու ուղղությամբ, հայտնի է, որ համակրանք ունի մյուս կողմի նկատմամբ։ Կունդերսի կարծիքով՝ հիմնախնդրի լուծման երկարատև բացակայությունը մեծ վրդովմունքի պատճառ է դարձել։ Չնայած պատգամավորները համարում են ԵԱՀԿ Մինսկի խումբը որպես առաջին պատասխանատու մարմինը կողմերի հետ բանակցություններում լուծումներ գտնելու համար, որոշակի աջակցող դեր է վերապահված ԵՄ-ի համար այս գործընթացում: Նիդերլանդների ԵՄ նախագահության շրջանակում, Կունդերսը կնախագահի ԵՄ նախարարների խորհրդի առաջիկա նիստը։ Նրա ուշադրության կենտրոնում կլինի, ըստ խորհրդարանի հանձնարարության, առաջին հերթին համաձայնության հասնել, շփման գծում անկողմնակալ ռազմական դիտարկումներ կատարելու վերաբերյալ:
Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները (Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան, Հոլանդիայի Հայ դատի հանձնախումբը և այլ կազմակերպություններ) Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին հանրագիր են ներկայացրել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Էյսինկին: Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները 2016 թ. ապրիլի 8-ին Ամստերդամի Դամ հրապարակում անցկացրել են բոլոքի հանրահավաք-ցույց ընդդեմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիայի։ Ցույցին մասնակցել են մի քանի հարյուր մարդ Հոլանդիայի տարբեր վայրերից։

Դիտվել է՝ 623

Մեկնաբանություններ