Եվրամիության 28 երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարներն ապրիլի 22-ին Ամստերդամում կքննարկեն օֆշորային սկանդալը` հայտարարել է ԵՄ-ում նախագահող Նիդերլանդների պաշտպանության նախարար Ժանին Հեննիս-Պլասշերտը: «Օֆշորային սկանդալը» Եվրամիությունում մեծ արձագանք է գտել՝ հրապարակումներում հիշատակվում են եվրոպական պաշտոնյաների ազգականներ, որոշ բանկեր: