Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լուկաշենկո-Էրդողան՝ դռնփակ հանդիպում

Լուկաշենկո-Էրդողան՝ դռնփակ հանդիպում
15.04.2016 | 20:47

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցել է Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որն անցկացվում է Ստամբուլում։ Կայացել է նրա երկկողմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ, որն անցել է դռնփակ պայմաններում՝ գրում է Независимая газета-ն։
Թուրքիայի նախագահի ծառայությունը հաղորդել է, որ բանակցությունները տեղի են ունեցել «Սավարոնա» զբոսանավի վրա։ Բելառուսական պետական Բելտա գործակալությունը հայտնում է, որ Լուկաշենկոն Էրդողանին առաջարկել է ակտիվացնել բելառուսաթուրքական համագործակցության օրակարգը՝ շեշտը դնելով առևտրի ու տնտեսության վրա։ Բելառուսում զարմացած են, որ քրիստոնյա պետության ղեկավարը մասնակցում է իսլամական աշխարհը միավորող Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ «Մենք մուսուլմանական աշխարհի հետ սերտ կապեր ունենք, հանդիսանում ենք Չմիավորման շարժման անդամ, հայտ ենք ներկայացրել Իսլամական համագործակցության կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու համար»,- այդ տարօրինակությունը մեկնաբանել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը։ Փորձագետները Լուկաշենկոյի այս քայլում այլ պատճառներ են տեսնում։ Տնտեսագետները նշում են, որ երկրի տնտեսությունը ռեցեսիայի մեջ է, նվազում են բոլոր սոցիալ-տնտեսական ցուցանիշները։ «Լուկաշենկոյին վարկեր, փող է պետք, իսկ Ռուսաստանի վրա հույս դնելն անիմաստ է»,- նշում են բելառուսները։ Տնտեսագետները չեն բացառում Բելառուսի մտադրությունը՝ փոխարինել Ռուսաստանին թուրքական շուկայում։

Դիտվել է՝ 522

Մեկնաբանություններ