Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՀՀ դեսպանը ԵԱՀԿ-ին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հումանիտար նորմերի խախտումները

ՀՀ դեսպանը ԵԱՀԿ-ին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հումանիտար նորմերի խախտումները
16.04.2016 | 03:17

Երեկ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես է եկել հայտարարությամբ` Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ:
Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին լայնածավալ հարձակման ընթացքում ադրբեջանական ուժերի կանխամտածված թիրախ դարձան քաղաքացիական բնակավայրերը և խաղաղ բնակչությունը, այդ թվում՝ երեխաներն ու ծերերը: Առաջին զոհերից էր 12 տարեկան Վաղինակ Գրիգորյանը, որ սպանվեց դպրոցի առաջ «Գրադ» կայանքի հրթիռակոծության հետևանքով, ևս երկու դպրոցականներ վիրավորվեցին: Կիրակոսյանն անդրադարձել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում Խալափյանների ընտանիքի երեք անդամների, այդ թվում՝ 92-ամյա Մարուսյա Խալափյանի խոշտանգմանը և դաժան սպանությանը:
Հայաստանի դեսպանը նշել է, որ զինվորականներ Հայկ Թորոյանը, Հրանտ Ղարիբյանը և Քյարամ Սլոյանը գլխատվել էին ադրբեջանցի զինվորականների կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը բնորոշ ոճով: Կիրակոսյանը նշել է, որ ադրբեջանական սոցիալական ցանցերը լի էին խոշտանգված հայ զինվորականների լուսանկարներով: «Կարմիր խաչի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ զոհվածների մարմինների փոխանակումից հետո արձանագրվել է, որ հայ զինվորականների մարմինները կրում էին դիակապտության հետքեր»՝ ընդգծել է դեսպանը։
Արման Կիրակոսյանը հայտարարել է, որ նման բարբարոսական արարքները հակասում են քաղաքակիրթ աշխարհի տարրական նորմերին և հիմնարար միջազգային փաստաթղթերի, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի, Ժնևի կոնվենցիաների և դրանց Լրացուցիչ արձանագրությունների խախտումներ են, և կրում են պատերազմական հանցանքներին բնորոշ բոլոր գծերը:
Արման Կիրակոսյանը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հարուցել են քրեական գործեր՝ հետաքննելու իրականացված ջարդերի բոլոր հանգամանքները: «ՈՒշադրություն հրավիրվեց ԵԱՀԿ-ում պաշտոնապես տարածված Արցախի գլխավոր դատախազության տեղեկատվությանը, որը պարունակում է մանրամասն տվյալներ զոհված և վիրավորված քաղաքացիական անձանց մասին: Հայկական կողմը կարևորեց կատարված հանցանքների դատապարտումը և իրագործողներին պատասխանատվության ենթարկելը»՝ ասել է Արման Կիրակոսյանը:

Դիտվել է՝ 522

Մեկնաբանություններ

/partners">ԳործընկերներՀետադարձ կապ